Հայաստան Քաղաքականություն 

Հարկ է ականջալուր լինել բարձրորակ ու անկախ մասնագետներին. Գևորգ Դանիելյան

analitik.am

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ է «մշակույթը», այս եզրույթի սպառիչ բնորոշումը դժվարանում են միանշանակ սահմանել անգամ նեղ մասնագետները, քանզի մարդկային գոյի ինքնաարտահայտման և ինքնաճանաչման դրսևորումները հստակ չափելի չեն:

Սակայն մասնագետները բացարձակապես չեն դժվարանում գնահատելու այնպիսի երևույթներ, որոնց ականատեսը եղանք մետրոյի կայարանամերձ հրապարակում, քանզի դա բնավ մշակույթ եզրույթի սահմանագծում չէ և միանշանակ որակվում է որպես ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹ, իսկ որքանով հիշում եմ, վերջերս մեկ այլ ենթամշակույթի համար իրավացիորեն անգամ քրեական պատասխանատվություն սահմանվեց:

Կարծում եմ, քաղաքական շահերը սպասարկելուց հեռու հիրավի արվեստագետների կարծիքը հաշվի չառնելն առնվազն իրավաչափ չէ: Ընդհանրապես, քաղաքականությունը քաղաքականություն, սակայն երբ հարցերն առնչվում են նեղ մասնագիտություններին, հարկ է ականջալուր լինել բարձրորակ ու անկախ մասնագետներին, ոչ թե մասնագիտական հարցադրումները հրամցնել բացառապես քաղաքական ենթատեքստով:

Ի դեպ, Վշտունին գրականագիտության պատմությանը հայտնի է, որպես գրականությունը խորհրդայնացնող և «Հայրիկ Ստալին» գովերգող առաջամարտիկ ....»:

Նույն շարքից