Եվգենի Պետրոսյանի՝ նախկին կնոջ հետ գույքի բաժանման հարցերով զբաղվով փաստաբանը պատմել է զույգի համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ունեցվածքի մասին:
Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի կինը՝ Ելենա Ստեպանենկոն, հավակնում է իրենով անել ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած ամբողջ գույքը՝ բացի մի բնակարանից, որի արժեքը կազմում է 369 միլիոն ռուբլի, և որտեղ այժմ բնակվում է Ստեպանենկոն: Վերջինս իր վրա է վերցրել բնակարանի կոմունալ վճարները:
Փաստաբանը նշել է նաև, որ Պետրոսյանի և Ստեպանենկոյի ունեցվածքի գնահատումը դեռ ընթացքի մեջ է: Իր պաշտպանյալը համաձայն է կիսել ամբողջը հավասարապես, իսկ նրա նախկին կինն այլ տարբերակի է միտված: Նա ցանկանում է 80 տոկոսը: