Հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգի բնակիչը մահացել է 41 հավկիթ ուտելուց հետո:
42-ամյա տղամարդը պետք է ուտեր 50 հավկիթ, քանի որ գրազ էր եկել ընկերոջ հետ 200 ռուփի գումարի համար:
41 հավկիթ ուտելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը: Նրան հոսպիտալացրել են Բժշկական գիտությունների համալսարանում, որտեղ էլ նա մահացել է:
Ըստ բժիշկների՝ տղամարդու ստամոքսում «հավկիթների մահացու չարաշահում» է տեղի ունեցել: