Կիևում մոտոցիկլիստը նռնակ է նետել մեքենայի մեջ, վարորդը մահացել է, ևս երկուսը վիրավորվել: Ուկրաինայի մայրաքաղաքում հատուկ գործողություն են իրականացրել, հայտնում է UNIAN-ը։
«Ժամը 9:40-ի սահմաններում, ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Սվյատոշինսկի շրջանում «Mersedes» մակնիշի ավտոմեքենա է պայթել»,-ասվում է Ուկրաինայի ոստիկանության հաղորդագրության մեջ:
«Mersedes»-ի վարորդը մահացել է, ևս երկու ուղևոր վիրավորվել է:
Ըստ «Украина сейчас» հեռուստաալիքի, «Mercedes»-ը պատկանել է դեղագործական ընկերություններից մեկի տնօրեն Իգոր Սալոյին: Պայթյունի արդյունքում մահացածը վերջինիս թիկնապահն է։
Կիևում հետախուզում է հայտարարվել մոտոցիկլետի վարորդի նկատմամբ: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ծառայողները, Կիևի ոստիկանության քննչական հանձնախումբը, դատաբժշկական լաբորատորիան և փրկարարները: