Հայաստան 

Վարչապետը հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահին ներկայացնել գնաճի վերաբերյալ տեղեկատվություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին Կառավարության հաջորդ նիստի համար նախապատրաստել և ներկայացնել գնաճի վերաբերյալ տեղեկատվություն: Կառավարության ղեկավարը նշեց, որ քաղաքացիների շրջանում մտավախություններ կան գնաճի հետ կապված, որոնք պարզաբանման կարիք ունեն: «Մեկ անգամ ներկայացրել եք, որ 5 տոկոսի շրջանակներում գնաճ կա, դրան ծանոթ եմ:


Բայց հասարակության մեջ կա կարծիք, որ գնաճը 10-15 տոկոսի չափով է: Որպեսզի փարատենք ժողովրդի կասկածները, խնդրում եմ հաջորդ կառավարության նիստին ներկայացնել այս օրերի ընթացքում ապրանքների գների աճը»,- ասաց վարչապետը:

Նույն շարքից