Հասարակություն 

Արմեն Գրիգորյանի՝ Արցախում կայանալիք հարսանիքին հրավիրված են նաև Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլև՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։

Արցախից  մեզ փոխանցեցին, որ նախագահը ներկա չի լինի հարսանիքին․ «Պլանավորած հանդիպում ունի, բացակայում է երկրից»։ Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից