Հասարակություն 

Կաշառքի վերցնելիս բռնված ոստիկանության մայորը կերել է գումարը

Մոսկվայում ոստիկանության մայորը քրեական գործ հարուցելու խոստման դիմաց գումար է ստացել և բռնվել։ Վերջինս փորձել է ուտել կաշառքի մի մասը, մոտ 10 հազար ռուբլի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ձերբակալման ընթացքում ոստիկանության մայորը փորձել է ծամել և կուլ տալ ապացույցները, այսինքն՝ գումարը, բայց դա կանխվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վերջինիս հաջողվել է գրեթե ամբողջությամբ ուտել 5000 ռուբլի։

Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային հետաքննության վարչությունը հաստատել է, որ ոստիկանը «փորձել է ոչնչացնել ապօրինի ստացված գումարը»։

Այժմ սպային սպառնում է մինչև մեկ տարի իրական պատիժ՝ տուգանք կամ պատժի այլ ձևեր։

Նույն շարքից