Հասարակություն 

Իշխանասար գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք

Նոյեմբերի 6-ին, ժամը 18։24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վերջնամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 20:32-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկ տարածք:

 

Նույն շարքից