Հայաստան 

Նոր ՀԴՄ-ների ներդրման գործընթացը հետաձգվում է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:   Նախագծով առաջարկվում է փոքր տնտեսավարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:


Որպես հիմնավորում` կառավարությունը նշում է, որ այս քայլը հնարավորություն կտա փոքր տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տարբերակված ժամկետներ և ապահովել ՀԴՄ-ների սահուն ներդրման գործընթաց: 

Նույն շարքից