Հասարակություն 

Միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման վերաբերյալ որոշումը՝ մերժելով գրավի մասին վերջինիս պաշտպանների միջնորդությունը:

Դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ: Դատական կարգադրիչները ստիպված եղան հեռացնել ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով դատարան ներկայացել էր պաստառներով, իսկ արդեն դատարանի միջանցքում Գասպարին որոշեց դիմել իր հին մեթոդին՝ ուղղակի պառկեց հատակին:

Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին։

Նույն շարքից