Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման վերաբերյալ որոշումը՝ մերժելով գրավի մասին վերջինիս պաշտպանների միջնորդությունը:
Նիստից հետո երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոնը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանի որոշումն իր համար սպասելի էր. «Այս դատավորից որևէ ակնկալիք չպետք է ունենալ արդարադատության մասով: Ես չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որոշման վրա»:
Մարզերում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ստորագրահավաքի վերաբերյալ Լևոն Քոչարյանը մամուլից է տեղեկանում. «Ես որքանով տեղեկանում եմ, ստորագրահավաքը բավականին ակտիվ է ընթանում»: