Այս պահին ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ով արդեն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն այն իրավիճակներից չէ, որպեսզի ինքը հրաժարական տա:
Ավելի վաղ դաշնակցական երիտասարդները հայտարարել էին, որ անժամկետ նստացույց են անելու նախարարության մոտ՝ կաթվածահար անելով դրա աշխատանքները: