Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը գիտի, թե ինչու են իրենց քաղաքականությունը կապում սեռական փոքրամասնություններին խրախուսելու հետ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողներին, թե ինչու է փորձ արվում իրենց քաղաքականությունը կապել սեռական փոքրամասնություններին խրախուսելու հետ, հայտարարեց, որ դա ամբողջ աշխարհում ընդունված հնարք է. «Սա շատ զգայուն թեմա է: Բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակներն անհասկանալի են, կամ շատ հասկանալի ու ասելիք չի լինում, այդ թեման են առաջ բերում»:

Ինչ վերաբերում է Հայոց լեզու և Գրականություն, Հայոց պատմություն առարկաներին, նախարար Հարությունյանը նշեց, որ դրանք բուհերից դուրս չեն բերվում, ուղղակի պարտադիր ուսուցումն է հանվում քննարկվող նախագծով, իսկ բուհերի ղեկավարությունները հնարավորություն ու իրավունք են ունենալու որոշելու, թե որ առարկան որքան դասաժամով դասավանդեն. «Դա նրանք պետք է որոշեն՝ հաշվի առնելով իրենց ծրագրերը և այլն»:

Նույն շարքից