Վրաստանում Հայաստանի դեսպանությունը սելֆի է հրապարակել Վրաստանում գտնվող ՀՀ Պաշտպանութան նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ:
«Համաժողովի սելֆին:
Ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, Վրաստանի?? պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, ԱՄՆ?? Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգեր և Ալեքս Մուն, Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձե
Նոյեմբերի 6-7-ը Բաթումիում անցկացվում է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովը»,-գրված է լուսանկարին կից: