Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պլանավորում է հեռանալ Միացյալ Նահանգներից, հենց երեխաները հասնեն չափահաս տարիքի: Այս մասին վերջինս խոսել է «Harper's Bazaar»-ի հետ զրույցում:
«Ես ուզում եմ ապրել մեկ այլ երկրում և կապրեմ, երբ իմ երեխաները դառնան 18 տարեկան: Հիմա ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ գտնվում է նրանց հայրը (դերասան Բրեդ Փիթը)»,-բացատրել է Ջոլին:
Դերասանուհին չի նշել, թե ուր է մտադիր տեղափոխվել, բայց խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել Աֆրիկան: