Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ պրոֆեսոր Արա Դերզին բրիտանական կառավարությանը կոչ է արել հետևել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Որպես Մեծ Բրիտանիայի կառավարությունում առաջին հայ՝ ես ոգևորված եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելով: Սակայն ես շարունակում եմ տխրել, որ բրիտանական կառավարությունը դեռ հրաժարվում է ճանաչել 1,5 միլիոն հայերի սպանություն»,-լորդ Արա Դերզիի խոսքերն է մեջբերում Guardian-ը:
«Իմ պապերը սպանվել են Օսմանյան բանակի ներկայացուցիչների կողմից: Իմ տատիկս միայն հրաշքով է կարողացել փրկվել: Նա մահացած է ձևացել, իսկ հետո իր մայրիկի հետ բոբիկ քայլելով հասել է Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ մենք ապրել ենք փախստականի կարգավիճակով»,-հավելել է լորդը՝ պնդելով, որ Բրիտանիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար: