Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանում Մոսկվայից ժամանած ինքնաթիռում ծխելու համար բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։
«Հայաստանի քաղաքացին էլեկտրոնային սիգարետ է ծխել ինքնաթիռում»,-հայտնում է Рен Тв-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ Կալինինգրադի ԶԼՄ-ների՝ ձերբակալվածը Սոչիի բնակիչ է։ Նրան տեղափոխել են հերթապահ բաժանմունք, կազմվել է վարչական արձանագրություն։