Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «ուղեղը մահացել է»

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում։ Այս մասին հայտնում է The Economist-ը։

«Այն, ինչ մենք հիմա ապրում ենք, դա ՆԱՏՕ-ի «ուղեղի մահն է»»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Նրա կարծիքով՝ Ամերիկան ​​գնալով ավելի է շատ է «երես թեքում» Եվրոպայից։

Մակրոնը նաև նշել է, թե ժամանակն է, որ Եվրոպան արթնանա և սկսի զարգացնել իր հզորությունը, քանի որ այն հիմա «անդունդի եզրին է»։ Հակառակ դեպքում, Եվրոպան այլևս չի կարողանա վերահսկել սեփական ճակատագիրը, շեշտել է Ֆրանսիայի նախագահը։

Նույն շարքից