Քաղաքական 

Ծառուկյանը գիտի, թե 20 օր հետո ինչ է լինելու․ Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանը տողերն անգիր չի արել, չի եկել իրեն ներկայացնի, Ծառուկյանը զրոյից կայացած մարդ է, ում ձեռքը պուլսի վրա է, ով ամեն ինչ գիտի, գիտի, թե 20 օր, մեկ ամիս հետո ինչ է լինելու: Դուք չմոռանաք, 2009 թվականին, երբ տնտեսական ճգնաժամ էր, ես ասում էի, որ պետք է մարդկանց հարկերը պակասեցվի: Դուք տեսաք, որ այդ տարի ոչ թե աճ եղավ, այլ մինուս գրանցվեց: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի խոսքերով, ինքը իրական կյանքը պատկերացնում է, գիտի տնտեսությունը. «Ես չեմ ուզում որևէ մեկին փնովել և այլն, ես կարող եմ տող առ տող ասել, չակերտները բացել ու ասել, թե ինչ պետք է անել, որից հետո ինչ կլինի»:

Խոսելով պետական բյուջեի նախագծի մասին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ այն դեռ չեն քննարկել. «Մենք այն տվել ենք համապատասխան մասնագետներին, մեր պատգամավորներին, կքննարկենք, երկուշաբթի Ծառուկյանը խորհրդարանում ելույթ կունենա ու կետ առ կետ կասի իր մոտեցումները, տեսակետները»:

Նույն շարքից