Գլխավոր Տնտեսություն 

Ես վարչապետին շատ հարգում եմ, սակայն ներդրումների համար պայմաններ չկան․ Գագիկ Ծառուկյան

analitik.am

Ես վարչապետին շատ հարգում եմ, սակայն ներդրումների համար պայմաններ չկան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության աշխատանքը:

ԱԺ պատգամավորի խոսքերով, օրինակ ներդրումների համար պետք է լինի «մեկ պատուհան». «Հիմա ես մի հատ հասարակ օրինակ ասեմ՝ ցեմզավոդի կողքը թագաժառանգը սիլիցիումի գործարան է կառուցում ինձ հետ միասին, կառավարումն իրենք են անելու: Ուղիղ մեկ տարի է մենք դիմել ենք հողի կարգավիճակը փոխելու համար՝ արոտավայրը դառնա արտադրամասի համար տարածք: Ուղիղ մեկ տարի չեն փոխում: Վարչապետն իմացել է, զանգել բարկացել է, մեկ ժամ հետո պատրաստի տվել են:

Մյուս թագաժառանգը հյուրանոց է ուզում կառուցել, սակայն 1,5 տարի կանգնած է, որովհետև կողքի հարևանը բողոքել է: Կարելի է ամեն ինչ արագացված կարգով անել: Ամեն մարդ պետք է իր գործն իմանա, սրտացավ լինի: Միայն վարչապետի ցանկանալով չի կարող փոխվել, ոլորտների պատասխանատուներն իրենց գործը պետք է լավ անեն: Եթե ոլորտի պատասխանատուն արդյունավետ չի աշխատում, պետք է հրաժարական տա»։

Նույն շարքից