Ֆրանսիական Ռեյունիոն կղզում, շնաձկան ստամոքսում հայտնաբերել են անհայտ կորած զբոսաշրջիկի դին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
44-ամյա զբոսաշրջիկն անհետ կորել է նոյեմբերի 2-ին։ Վերջինիս կինն ահազանգել է և կազմակերպել որոնողափրկարարական աշխատանքներ։
Մի քանի օր անց, տուրիստական լողափերից մեկի մոտակայքում շնաձուկ են բռնել և կենդանու ստամոքսում դի են հայտնաբերել, ինչպես նաև հարսանեկան մատանի։
Տղամարդու դին կուղարկվի դատաբժշկական փորձաքննության։ Սակայն վերջինիս կինը ճանաչել է շնաձկան ստամոքսում գտնված ամուսնական մատանին։