Հասարակություն 

Ծեծկռտուքի ժամանակ տղամարդը կծել ու պոկել է քննիչի այտը

Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննչական բաժնի քննիչը Մոսկվայի բարում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում կորցրել է այտի մի մասը: Այս մասին հայտնում է Լենտան։

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում գտնվող կարաոկե բարերից մեկում։ Վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ քննիչին մոտեցել է մի տղամարդ, ասել է , որ դա իր տեղն է և պահանջել ազատել այն: Քննիչը հրաժարվել է ազատել տեղը, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել։ Տղամարդը կծել է քննիչի այտը և դիմել փախուստի: Արդյունքում քննիչը կորցրել է իր այտի մի մասը:

Հարուցվել է քրեական գործ՝ մարմնական լուրջ վնաս պատճառելու փաստով։ Տղամարդուն սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում:

Նույն շարքից