Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Երկու անգամ զանգեցի Նիկոլ Փաշինյանին, սակայն նա այդպես էլ հետ չզանգեց. Վազգեն Մանուկյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստի ժամանակ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ համաձայնել է լինել ՀԽ նախագահ՝ մտածելով, որ նոր փուլ է սկսվում երկրի զարգացման համար, սակայն որոշ ժամանակ անց հիասթափվել է:

Մանուկյանը նշեց, որ իր համար ընդունելի չեն եղել վեթինգի մասին քննարկումները, անցումային արդարդատությունը, «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները և ինքն այդ հարցերով փորձել է խոսել վարչապետի հետ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

ՀԽ նախագահը մասնավորապես ասաց, որ այն ժամանակ որոշել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, հուլիսին երկու անգամ զանգել է, սակայն Փաշինյանը հետ չի զանգել. «Դա աննախադեպ էր: Ես զգացի, որ էդ մարդը չի ուզում խոսել»:

Ավելի ուշ խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ նախկինում խորհրդի նախագահը հնարավորություն է ունեցել պարբերաբար հանդիպել երկրի վարչապետի, նախագահի հետ, այդկերպ խնդիրները շատ արագ ներկայացվել են ու լուծում է տրվել:

Մանուկյանը հայտնեց, որ Տիգրան Սարգսյանի հետ շաբաթական մեկ անգամ հանդիպելու օր է եղել, Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի հետ ևս պարբերաբար հանդիպումներ եղել են. «Ամռանն ինձ մոտ առաջացան ամենամեծ մտահոգությունները, ես երկու անգամ զանգեցի վարչապետին, սակայն նա հետ չզանգեց: Դրանից հետո այդ մասով հարաբերություններ չեն եղել, ինչը վատ է ՀԽ-ի աշխատանքների համար»:

Նույն շարքից