Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Հաուերի ինքնազգացողությունը վատացել է ելույթի ժամանակ։ Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է «Focus Online»-ի կողմից, փոխանցում է Լենտան։
Կադրերում երևում է, թե ինչպես է 41-ամյա Հաուերը մեծ դժվարությամբ ելույթ ունենում գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Այն պահին, երբ նա լռում է, պատգամավորները հասկանում են, որ վերջինս լավ չի զգում իրեն:
Վերջինիս գործընկերները շտապօգնություն են կանչել և Հաուերը հոսպիտալացվել է։ Այժմ վիճակը կայուն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։