Հասարակություն 

Սորոչինսկում հայը պատսպարել է որբ մնացած կորյունի

Սորոչինսկ քաղաքի ռեստորաններից մեկի հայ խոհարարը պատսպարել է մասնավոր կենդանաբանական այգու մեկ ամսական առյուծին, որից ծնողները «հրաժարվել էին»:

«Ե՛վ հայրը, և՛ մայրը ես եմ: Սկզբում իմ սենյակում ստիպված էի գիշերը կերակրել 2 ժամը մեկ այծի կաթով», - ասել է Աշոտ Հաբեթնոքյանը:

Նշվում է, որ Սիմբա անունն ստացած կորյունով, որն արդեն սնվում է 4 ժամը մեկ, հետաքրքրվել է Նալչիկի կրկեսը:

Նույն շարքից