Քաղաքական Հասարակություն 

Սահմանվել է Մայքլ Ջեքսոնի «լուսնային քայլվածքի» ժամանակ գործածած գուլպաների արժեքը

Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի՝ աճուրդի հանված գուլպաները, որոնցով նա ցուցադրում էր իր նշանավոր «լուսնային քայլվածքը», գնահատվել են ավելի քան միլիոն դոլար:

Առաջին անգամ ասեղնագործած գուլպաները երգիչը հագել է 1983 թ. հանրահայտ Billie Jean երգի կատարման ժամանակ: Հետագայում այդ գուլպաները երգչի մենեջեր Ֆրենկ Դիլեոյի անձնական հավաքածուի մասն են կազմել: Վերջինիս Մայքլ Ջեքսոնն է նվիրել այդ գուլպաները որպես երախտագիտություն Victory Tour շրջագայությունը կազմակերպելու մեջ իրեն օգնելու համար:

Գուլպաների հետ միասին աճուրդի է հանվել նաև այն գրությունը, որտեղ երգիչը շնորհակալություն է հայտնել իր մենեջերին և ստորագրել:

Նույն շարքից