Փարիզ մեկնած բրիտանացի զույգին ծեծել են Հելլոուինի ժամանակ: Զույգը հյուրանոց վերադառնալիս է եղել, երբ մեքենայով մոտեցել են և սկսել վիրավորել աղջկան, որը կրում էր կարճ զգեստ: Նրա զուգընկերը պահանջել է, որ վերջ տան, սակայն ավազակները, բաց պատուհանից բռնելով նրա ձեռքը, մեքենայով քարշ են տվել մոտ 50 կմ/ժ: Հետո նրանք կանգ են առել Ռոկետ փողոցում և ծեծել բրիտանացուն:
Զուգընկերուհին նույնպես ստացել է վնասվածքներ, քանի որ հետևել էր ավազակների մեքենային: Վերջիններս խոշտանգել են զբոսաշրջիկներին այնքան ժամանակ, մինչև պատահական անցորդները չեն օգնել նրանց:
Շտապօգնությունը զույգին հասցրել է տեղի հիվանդանոց, իսկ հաջորդ օրը նրանք դիմել են ոստիկանություն: