Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Ազատագրենք քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական պերֆորմանսը շատ հետաքրքիր էր, ստեղծարար ու լի Արսենի ներկայությամբ, ցավոք՝ միայն դիմակների ու լուսապատկերի տեսքով։
17 օր է՝ Արսենը մեկուսացված է հասարակությունից ու իր ընտանիքից՝ անհեթեթ, հակաիրավական, ես կասեի՝ ֆուտուրիստական մեղադրանքով։
ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի»: