Քաղաքական 

Сomedy Club-ի շոումենը գանգատվել է, որ Ուկրաինայում ֆաշիստներ են հայտնվել

Сomedy Club-ի  շոումեն Անդրեյ Մոլոչնին ինստագրամյան իր էջում շնորհավորել է իր հետևորդներին Կիևի ազատագրման օրվա առթիվ նոյեմբերի 6՝ քննադատելով Ուկրաինայի իշխանությանը, որի նպատակը վերջին 5 տարիներին ԽՍՀՄ-ի կազմում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարած հաղթանակը մոռացման մատնելն է:

«Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կպղծեն Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, որ կհանեն Ժուկովի և Վատունինի արձանները: Որ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, երիտասարդները կվիրավորեն վետերաններին, իսկ ոստիկանության աշխատակիցները ոչ միայն չեն կանխի նման արարքները, այլև իրենք էլ կնպաստեն դրանց՝ ստիպելով վետերաններին և երեխաներին հանել կարմիր աստղերով գլխարկները», - գրել է շոումենը:

Մոլոչնին հույս է հայտնել, որ մի օր Կիևը նորից կազատագրվի ֆաշիստական չարիքից, ինչպես որ ավելի քան 70 տարի առաջ:

https://www.instagram.com/p/B4gwU1fHlQF/

Նույն շարքից