Հայաստան 

ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պայմանագրին կողմ քվեարկեց 103, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1պատգամավոր:


Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 2-ից, երբ միության անդամ բոլոր երկրների խորհրդարանները կվավերացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Նույն շարքից