Դիմակավորված ու զինված անձինք ներխուժել են ուկրանիական «Ուղիղ» հեռուստաալիքի ստուդիա, և, իբր, վիրավորել հաղորդավարին։ Այս մասին հայտնում է Լենտան։
Պարզվել է, որ հարձակումը բեմականացրել են: Դիմակավորված տղամարդիկ ձևացրել են, իբր կրակում են, իսկ ծրագրի հյուրերն ընկել են հատակին: Այնուհետև հարձակվողները սելֆի են արել հաղորդավարի հետ, մաղթել են հաջող հեռարձակում և հեռացել ստուդիայից:
«Гордон.ua»-ն հայտնում է, որ այս եղանակով հեռուստաալիքի աշխատակիցներն արձագանքել են իրավապահների գործողություններին, որոնք նախօրեին խուզարկել են ծրագրի սեփականատիրոջը՝ քաղաքական գործիչ Վլադիմիր Մակենկոյին։