Կոլումբիական Բոգոտա քաղաքում կատուն հրաշքով փրկել է մանկահասակ երեխայի կյանքը: Այս մասին հայտնում է Metro-ն:
1-ամյա որդու փրկության մասին պատմել է 27-ամյա մայրը, ով այդ մասին իմացել է տանը տեղադրած տեսախցիկի ֆիքսած կադրերի օգնությամբ: Նշյալ տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը կարողացել «ազատվել» անկողնուց և շարժվել դեպի աստիճաններ: Երեխայի ամբողջ շարժին հետևել է տանը գտնվող սիամական կատուն, ով թույլ չի տվել երեխային մոտենալ աստիճաններին:
Նշենք, որ կատվին ընտանիքը «որդեգրել» է կենդանիների խնամքի կենտրոնից: