Տեսանյութեր Հասարակություն 

Տնակներում բնակվող տարեցները՝ անօգնական և անպաշտպան /տեսանյութ/

1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում պատսպարված միայնակ տարեցների վիճակը:  Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են: Այս մասին գրում է «Շիրակ կենտրոն»-ը:

Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց  շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն նորոգել կացարանները:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու վագոն-տնակներից մեկում, կոմունալ-կենցաղային ծանր պայմաններում բնակվող 87-ամյա միայնակ անժառանգ  Գոհար տատի ապրելակերպի մասին է:

Նույն շարքից