Հասարակություն 

Ամենացավալին այն է, որ հնարավոր է մի օր Ձեր երեխան կամ ամուսինը դրա համար գլուխը կախի ու ամաչի. Զոհրապ Եգանյան

Սոցիալական ցանցերում հայհոյող կանանց մեծամասնությունը սովետի «կիրթ ու դաստիարակված» սերնդի ներկայացուցիչներ են: Սա ասում են նրանց համար, ովքեր ասում են իբր այն ժամանակ մարդիկ ավելի կիրթ ու զուսպ էին, կամ նմանատիպ ինչ որ բան:

Ընդհանրապես՝ սոցցանցերում անձնական վիրավորանքներ գրող մարդիկ կամ այդ մարդկանց երեխաները, ամուսինները 99 տոկոս դեպքերում իրական կյանքում ներողություն են խնդրում իրենց հարազատի արարքի համար ու ամոթանքի տակ մնում:

Մի հայհոյեք ու մի վիրավորեք մարդկանց, դա խոսում է նախ Ձեր դաստիարակության, հոգևոր աշխարհի սևության մասին: Իսկ ամենացավալին այն է, որ հնարավոր է մի օր Ձեր երեխան կամ ամուսինը դրա համար գլուխը կախի ու ամաչի, այս մասով շատ չեմ ծավալվում:

Հիշեք նաև մեկ բան՝ փորձը ցույց է տալիս, որ սոցցանցերի առյուծներն իրական կյանքում մաքսիմում կատուներ են, կամ ուղղակի ֆեյքեր:

ՀՖՖ նախագահի օգնական Զոհրապ Եգանյան

Նույն շարքից