«The Village Беларусь» թերթը հրապարակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի նվերների ցանկը, որը նա ստացել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։
Ցանկում են հայտնվել նաև Նիկոլայ Լուկաշենկոյին գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տված միանգամից երկու նվերները։
«2010 թվականին Լուկաշենկոն այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր «Արարատ» կոնյակի գործարանի սեփականտիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ Գործարան կատարած այցի ընթացքում Ծառուկյանը ներկայացրել էր կոնյակի տակառ, որը կնքել և հրամայել են բացել Նիկոլայ Լուկաշենկոյի հարսանքի օրը։
Ավելին, Կոլյան ինքն է մի քանի բաժակ կոնյակ լցրել դրա մեջ և փակել»,-ասված է հոդվածում։

6 տարի անց Գագիկ Ծառուկյանը 4 սպիտակ առյուծ է նվիրել Լուկաշենկոյի որդուն, որոնցից 2-ը՝ Նիկը և Նիկան պահվում են Մինսկի կենդանաբանական այգում։ Մյուս երկու գիշատիչների ճակատագիրն անհայտ է։

Նշվում է, որ կրտսեր Լուկաշենկոն «ոսկե ատրճանակ» է ստացել Դմիտրի Մեդվեդևից, ղազախական նետ՝ Նուրսուլթան Նազարբաևից, պնեվմատիկ հրացան՝ Ձմեռ պապից և հեծանիվ ռուսաստանցի գործարար Իգոր Մակարովից:
Հայտնվում է, որ նվերներ պատրաստում է նաև հենց ինքը՝ Նիկոլայ Լուկաշենկոն: Օրինակ՝ 2009 թվականին վերջինս ռուսերեն լեզվով այբբենարան է նվիրել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդին։