Քաղաքական 

ԵԱՀԿ կորած դիտորդները գտնվել են

 

Ուկրաինայում կորած ԵԱՀԿ-ի չորս դիտորդները երկրի արևելքում են՝ անջատողականների մոտ, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ապստամբների հայտարարությունը:

 

 Նրանք հայտնում են նաև, որ շուտով կարող են ազատ արձակել դիտորդներին:

 

Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը ևս հաստատել է այս տեղեկությունը: Նա նշել է, որ բոլոր չորս դիտորդներն իրենց լավ են զգում:

 

Դիտորդների հետ կապը կորել էր մայիսի 26-ին:

Նույն շարքից