ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել Է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրն ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:
Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-իը, Աստանայում ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, նախագահը նշել Է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ Է:
«Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման համար ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը»,-ասել Է նա, հավելելով, որ «երկու-երեք օրվա ընթացքում կարելի Է փոխընդունելի լուծումներ գտնել» մնացած հարցերի շուրջ:
Ինչպես սպասվում Է, Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին կստորագրվի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների կողմից: