Ս.թ. սեպտեմբերի 23-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մոտ 30 մ ձորում հայտնված «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տոննա) տեղափոխող բեռնատարի կցորդիչից դեռևս առկա է հեղուկ գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նոյեմբերի 8-ին 2 փրկարար ծառայողի և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակցի կողմից դեպքի վայրում իրականացվում է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տոննա) տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դեպքի վայրում սահմանել հերթապահություն:
Ժամը 01:06-ին «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Աղմադ Ռ., ծնված 1985 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բախվել է դեպքի վայրում հերթապահություն իրականացնող, կայանած «ԿամԱԶ» մակնիշի հրշեջ ավտոմեքենային. «Mercedes» մակնիշի բեռնատարի ուղևորը՝ Իրաժ Գ.-ն (ծնված 1985 թ.), տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բութան հեղուկ գազի բազայի աշխատակցի կողմից գազի պարպման նպատակով իրականացվել են համապատասխան աշխատանքներ: