Հասարակություն Տեսանյութեր 

Պուտինը Տոկաևին «ման է տվել» Aurus մակնիշի իր ավտոմեքենայով /Տեսանյութ/

analitik.am

Օմսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ շրջել է «Aurus» մակնիշի ավտոմեքենայով: Երկու երկրների ղեկավարները միասին նստել են ռուսական նոր լիմուզինը՝ Էրմիտաժ-Սիբիր թանգարան այցելելուց հետո։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լայֆը։

Պուտինն ու Տոկաևն Օմսկ են ժամանել երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 16-րդ ֆորումին մասնակցելու համար:

Միջոցառումից առաջ նրանք քննարկել են Մոսկվայի և Նուր-Սուլթանի միջև գործընկերությունը, առևտրաշրջանառությունը և ներդրումների հետ կապված հարցերը:

Նույն շարքից