Հասարակություն Տեսանյութեր 

Նոր մանրամասներ՝ Բիշքեկում տեղի ունեցած պայթյունից․ Տուժել է 10-12 մարդ /Տեսանյութ/

analitik.am

Բիշքեկի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեպքը տեղի է ունեցել «Անտոշկա» արագ սննդի կետում՝ Չուի և Էրկինդիկ փողոցների խաչմերուկում: Ականատեսների խոսքով՝ նախ տեղի է ունեցել առաջին պայթյունը, որոշ ժամանակ անց՝ ևս երկու, որից հետո հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները։

«Sputnik Киргизия»-ն հայտնում է, որ զոհեր չկան, կան տուժածներ: Ըստ շտապօգնության բժիշկների, տուժել են 10-12 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են 8-ի մասին:

Նախնական տվյալներով՝ պայթել են սրճարանի գազի բալոնները։

Ավելի հայտնվում էր, որ պայթյունի արդյունքում զոհեր կան։

Նույն շարքից