Բարի օր Քաղաքականություն 

Եթե դու աղքատ, պատերազմող պետության մեջ տանկի, զենքի փոխարեն ինքնաթիռներ ես առնում, դա մեծ խնդիր է. Հոգեբան

analitik.am

Մարդը, ով շքեղությունների հետևից է գնում, ժողովրդի համար չի աշխատի: Դա արժեքային համակարգի հարց է: Նույնիսկ Ստալինը, ով համարվում է ամենամեծ դահիճներից մեկը, իր համար որևէ բան չէր արել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Եթե դու աղքատ, պատերազմող պետության մեջ տանկի, զենքի փոխարեն ինքնառիներ ես առնում, դա մեծ խնդիր է, որպեսզի գնահատենք՝ արդյո՞ք դիրքորոշումներն անկեղծ են: Այն մարդը, ով կանգնած է հանուն ժողովրդի, սովորաբար աշխատում է փառքի համար ու նրա համար բացարձակ զրո է ամեն տեսակ շքեղությունը: Տեսնում ենք օրինակ Բրիտանիայում ու Գերմանիայում տրանսպորտով են տեղաշարժվում»,-ասաց հոգեբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում քննարկվում է վարչապետի համար նոր ինքնաթիռ ձեռք բերելու հարցը: Հանրությունն ակտիվորեն քննարկում է նաև վարչապետի նոր գերթանկարժեք ավտոմեքենայի հարցը:

Նույն շարքից