Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք կովկասցի չենք. Ակցիայի մասնակիցը դիտողություն արեց Նիկոլ Փաշինյանին

ՀՅԴ երիտասարդներն արդեն երկրորդ օրն է ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ գնում է ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ Նշենք, որ այս երկու նախարարությունները մեկ շենքում են, հետևաբար վարչապետի ու ակցիայի մասնակիցների հանդիպումն անխուսափելի էր:

Դաշնակցական երիտասրարդները մետրոյի ժետոն փոխանցեցին վարչապետին, որպեսզի տա Հարությունյանին. «Թող նախարարը մետրոյով գնա ու տեսնի, թե մարդիկ ինչ են խոսում իր մասին»,-ասաց երիտասարդներից մեկը:

Վարչապետը ժետոնը վերցրեց՝ հայտարարելով, որ որպես հիշատակ կպահի:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի գրառմանը, որում նա «հանրապետական «տասովշիկ» դասը և նրանց դաշնակից դաշնակցականները» արտահայտություն էր արել, Փաշինյանը հայտարարեց, որ բոլորս էլ կովկասցի ենք. «Մենք կարող ենք խոսել, կարող է մի բան դուք այդպես չասեք…»:

«Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք»,-ընդհատեց վարչապետին ակցիայի մասնակիցներից մեկը:

«Բա արիացները, որտեղի՞ց են»,-արձագանքեց վարչապետը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից