Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հանգիստ. Նիկոլ Փաշինյանը սաստեց ակցիայի մասնակցին հրող իր թիկնապահին

ՀՅԴ երիտասարդներն արդեն երկրորդ օրն է ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ գնում է ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ Նշենք, որ այս երկու նախարարությունները մեկ շենքում են, հետևաբար վարչապետի ու ակցիայի մասնակիցների հանդիպումն անխուսափելի էր:

Խոսելով բուհերից Հայոց լեզու ու Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցման վերացման վերաբերյալ նախագծի մասին՝ վարչապետը հարցրեց՝ Օքսվորդի համալսարանում Մեծ Բրիտանիայի պատմությունը և անգլերենը պարտադի՞ր են:

Դրանից հետո վարչապետին ճանապարհ տվեցին ու նա «Արայիկ, հեռացիր» վանկարկումների ներքո հեռացավ ակցիայի մասնակիցներից և մտավ ԱԳՆ մասնաշենք:

Հեռանալու խահին անվտանգության աշխատակիցներից մեկը, փորձելով բացել նրա ճանապարհը, հրեց ակցիայի մասնակիցներից մեկին, ինչը չվրիպեց Փաշինյանի աչքից, ով թիկնապահին հորդորեց դադարեցնել դա. «Հանգիստ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից