Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը պետք է լավ հիշի, թե ինչպես էր Սասուն Միքայելյանի նկատմամբ «կլյաուզաներ» պտտում. Վարագյան

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի կարող դաշնակցականներին ճնշելու գործում հույսը դնել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վրա.

Սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների բողոքի գործողություններին բազմաթիվ դաշնակցական ազատամարտիկներ են մասնակցում, որպեսզի զերծ պահեն երիտասարդներին նրանց դեմ կազմակերպվելիք հնարավոր սադրանքներից: Օդում կախված լուրերի համաձայն՝ պարոն նախարարին «բարի մարդիկ» հուշում են, որ ազատամարտի մասնակից դաշնակցականներին պետք է հակակշռել ԵԿՄ ազատամարտիկներով:

Չի ստացվելու պարոն նախարար, նման փորձ անգամ չանեք: Ասեմ ինչու.

1. Հայ ազատամարտիկը հայ ազատամարտիկի դեմ դուրս չի գալու, առավել ևս՝ հանուն Արայիկ Հարությունյանի անձի և հանուն նրա առնվազն կասկածելի գործունեության:

2. ԵԿՄ-ն ու ԵԿՄ նախագահը չեն կարող արդարացնել տրանսգենդերի մասին ֆիլմին պետբյուջեից 20 միլիոն և ֆեմինիստական փերֆորմանսի համար 2.7 միլիոն դրամ տրամադրելու Արայիկ Հարությունյանի որոշումները:

3. Երկրապահները արյան գնով են պայքարել Հայրենիքի, նույն ինքը՝ հանուն հայոց լեզվի, հայոց պատմության և քրիստոնեական հավատքի:

Վերջիվերջո պարոն նախարարը պետք է լավ հիշի, թե ինչպես էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի նկատմամբ «կլյաուզաներ» պտտում առ այն, որ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նախագահի ընտրությունները կեղծել է: Իսկ վերջերս էլ ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ԵԿՄ նախագահն ընդհանրապես ՔՊ վարչությունում չհայտնվի:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյան

Նույն շարքից