Հասարակություն 

Ամբողջ Ալավերդին ասում է, որ Գոհարը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, ես էլ ասում եմ՝ այդպես էլ կա. Ալավերդիից կին

analitik.am

Մոտ մեկ ժամ առաջ ԱԳՆ մասնաշենք ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես «Արայիկ, հեռացիր» վանկարկումների ներքո եկել էր, այնպես էլ նույն վանկարկումների ներքո հեռացավ ԱԳՆ-ից, որտեղ մասնակցեց երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը:

Երբ վարչապետը հեռանում էր նախարարությունից, նրան մոտեցավ մի կին, ով հայտարարեց, որ ինքն Ալավերդիից է ու ուզում է անպայման խոսել վարչապետի հետ: Վերջինս չմերժեց:

Տիկնոջ բողոքը վերաբերում էր Ալավերդիում համար 11 դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանին: Սակայն նա մինչ այդ հասցրեց հայտարարել, որ ընտրություններից առաջ ասել է, որ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին ու որ ամբողջ Ալավերդիում են խոսում՝ «Գոհարը Նիկոլ Փաշինյանի ընկերն է». «Ես էլ ասում եմ՝ թող այդպես էլ իմանան»:

Տիկինը նշեց, որ դպրոցի տնօրենը 40 մարդու ներկայությամբ ավտոբուսի կանգառում պայուսակով հարվածել է իր գլխին. «Դրանից հետո սկսեց գազանաբար քաշքշել ուսերիցս: Գնացի հիվանդանոց, բժիշկները նայեցին, 15 օր պառկել եմ բուժվելու»:

Տիկինն ակնկալում է, որ կհեռացնեն դպրոցի տնօրենին, ով անգրագետ է ու տնօրեն է նստել նախկին մարզպետի օրոք:

Վարչապետը խոստացավ հետաքրքրվել հարցով, սակայն որևէ բան չխոստացավ:

Նույն շարքից