Հասարակություն 

Ալեն Սիմոնյանն ինչ-որ բան «փսփսաց» վարչապետի ականջին ու հեռացավ

analitik.am

Մոտ մեկ ժամ առաջ ԱԳՆ մասնաշենք ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես «Արայիկ, հեռացիր» վանկարկումների ներքո եկել էր, այնպես էլ նույն վանկարկումների ներքո հեռացավ ԱԳՆ-ից, որտեղ մասնակցեց երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարության շենքի մոտ ՀՀ վարչապետին փորձեց մոտենալ մի կին, ում թույլ չտվեցին դա անել:

Ամեն դեպքում քաղաքացին կարողացավ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ուրախացնում է Թուրքիային և Հայաստանի ոխերիմ դարավոր թշնամիներին. «Մտածեք այդ մասին»:

Մինչ կառավարության շենք մտնելը, Փաշինյանը լսեց ևս մի քանի քաղաքացու, հետո նրան մոտեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ձեռքով բերանը փակելով ինչ-որ բան ասաց ու հեռացավ:

Նույն շարքից