Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը ոչ թե անդաստիարակ է, այլ լկտի լակոտ է. Դաշնակցական

analitik.am

ՀՅԴ-ականները շարունակում են նստացույց իրականացնել ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դաշնակցական երիտասարդներին միացել են նաև ավելի տարեց դաշնակցականները, որոնցից մեկի խոսքերով, Հայոց լեզվի ու Պատմության առարկաների շուրջ ստեղծված իրավիճակն ավելի շուտ ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե երիտասարդների հարցը, ոտնահարվում է Հայոց ինքնությունը, պատմությունը:

Tert.am-ի զրուցակիցը, խոսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, ով հայաստանցի դաշնակցականների պահվածքն անդաստիարակ էր անվանել ու հորդորել դրսի դաշնակցականներին տեր կանգնել կուսակցությանը, հայտարարեց, որ Հարությունյանին երբեք լուրջ չի ընդունել, իսկ նրա հայտարարություններն օդի մեջ կրակոցներ են. «Չկա դրսի ու ներսի Դաշնակցություն, կա մեկ Դաշնակցություն, ինչի վառ ապացույցը բոլոր երիտասարդական միությունների արձագանքն էր նրա այդ ապուշ հայտարարությանը:

Նա ոչ թե անդաստիարակ է, այլ լկտի լակոտ է»:

Ինչ վերաբերում է քրեական գործերին, ինչի մասին խոսել էր Հարությունյանը, դաշնակցականն ասաց, որ նման բան չկա, եթե նման բան լիներ, գործեր հարուցած կլինեին և տասնյակ դաշնակցականներ բանտարկված կլինեին:

Նույն շարքից