Հասարակություն 

Հայազգի միլիարդատիրոջ որդին հայտնվել է Ռուսաստանի ամենացանկալի փեսացուների ցանկում

analitik.am

Ռուսաստանում հրապարակվել է 5 ամենացանկալի փեսացուների ցանկը, որոնց համար կանայք պատրաստ են հերթ կանգնել:

Ցանկում հայտնվել է նաև հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդին՝ 24-ամյա Սերգեյ Սարկիսով կրտսերը:

Սարկիսով կրտսերը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, դեռ ամուսնության մասին չի մտածում, ցանկանում է առաջիկա 10 տարին նվիրել բիզնեսին ու հասնել նոր բարձրունքներին:

Ամենացանկալի փեսացուների ցանկը հրապարակած պարբերականը նաև գրում է, որ Սերգեյն Ինսթագրամում հայտնի է «Սև արքայազն» անունով, սիրում է վարել Bentley և Ferrari, ընկերություն է անում Եգոր Կրիդի հետ:

Նույն շարքից