Գլխավոր Քաղաքականություն 

Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստան. Օրակարգը հայտնի է

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ին լինելու է Հայաստանում՝ այցի շրջանակներում երկրի ղեկավարության հետ քննարկելով նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Լավրովը Հայաստանում հանդիպելու է ՀՀ Նախագահի, վարչապետի, ինչպես նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

ՌԴ ԱԳ նախարարը ՀՀ իշխանությունների հետ հարցերի լայն շրջանակ է քննարկելու, այդ թվում նաև խոսելու է տարածաշրջանային ու միջազգային անվտանգային հարցերի մասին:

Այցի օրակարգում է նաև Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ, որտեղ նա ծաղիկ կխոնարհի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նույն շարքից