Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության. Արծվիկ Մինասյան

analitik.am

Եթե մարդը ամենատարբեր որակավորումներն է տալիս երիտասարդության ընդվզմանն ու փորձում է  կուսակցականացնել դա, նշանկում է, որ այդ մարդը չի տիրապետում իրավիճակին, չի գիտակցում թե որտեղ է գտնվում ու ինչ գործառույթներ ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին:

Ապա Մինասյանը կարդաց կառավարության կառուցվածքի և գործունեության մասից կոնկրետ հատված՝ նշելով, որ Հարությունյանը չի գիտակցում իր պարտականությունները:

Մինասյանը նշեց, որ այսօրվա պայքարում կուսակցական որևէ բան չկա և պատահական չէ, որ ոլորտի մտավորականները ևս իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ որպես կարևոր ազդակ. «Երիտասարդների ընդվզումը երիտասարդների շնչառությունն է: Այսինքն կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունները խելացի էլ չեն»:

Ինչ վերաբերում է քրեական գործերի մասին Հարությունյանի հայտարարությանը, Մինասյանն ասաց՝ հրապարակային հայտարարում է, որ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի. «Երկու տարբերակ ունի՝ կամ սուտ մատնության հոդվածը, կամ հանցագործություն է պարտակել»:

Մինասյանի խոսքերով, հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած մտքերն ունեն մեկ նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ. «Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու անձնավորության հետ, ով Հայաստանի իշխանության վարկաբեկման, հեղինակազրկման գործընթաց է սկսել:

Ի վերջո, փոփոխությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ, ունեն բովանդակային հակասություններ իրենց իսկ հայտարարած նպատակների հետ:

Սրան հետո կանդրադառնանք, իսկ այս պահին արձանագրենք, որ երիտասարդների բողոքն ու ցասումն աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում, որովհետև մեր ազգային ինքնագիտակցությունը, ազգային նկարագիրը երբեք ու որևէ Արայիկ Հարությունյաններ և օտարածին օրակարգեր սպասարկելու պատրաստ անձինք չենք կարող կոտրել»:

Նույն շարքից